Սեղաններ և նստատեղեր
Պատրաստում ենք սեղաններ, աթոռներ, նստարաններ և աթոռակներ՝ ձեր տարածքի չափերով և անհրաժեշտ նստատեղերի քանակով։
Ներկայացնել ձեր գաղափարըԿահույք · այգու կահավորանք · եզակի փայտե իրեր
Պատվերով պատրաստում ենք սեղաններ, աթոռներ, նստարաններ, այգու կահույք և այլ փայտե իրեր՝ ձեր չափերով ու կարիքներին համապատասխան։
Պատվերով փայտե կահույք / ձեր չափերով
Յուրաքանչյուր պատվեր սկսում ենք զրույցից․ պարզում ենք տարածքի չափերը, օգտագործման նպատակը և անհրաժեշտ նստատեղերի քանակը։
Այնուհետև համաձայնեցնում ենք չափերը, կառուցվածքն ու երանգը և պատվերը պատրաստում ենք Wood 111-ի արհեստանոցում։
01Չափերը՝ ըստ ձեր տարածքի
02Կառուցվածքը՝ ըստ օգտագործման
03Վերջնամշակումը՝ ձեռքով
Մեր աշխատանքները
Ներկայացված բոլոր իրերը պատրաստել է Wood 111-ը։ Որոշ լուսանկարներում թվային մշակմամբ փոխվել է միայն միջավայրը, որպեսզի ավելի հստակ երևան իրի ձևը, փայտի երանգն ու մանրամասները։
Ցուցադրված բոլոր իրերը Wood 111-ի իրական աշխատանքներն են։ Որոշ լուսանկարներում փոխվել է միայն լուսանկարի միջավայրը։
Ինչ կարող եք պատվիրել
Պատրաստում ենք սեղաններ, աթոռներ, նստարաններ և աթոռակներ՝ ձեր տարածքի չափերով և անհրաժեշտ նստատեղերի քանակով։
Ներկայացնել ձեր գաղափարըՃոճանակներ, սայլեր, կամրջակներ և այգու ամբողջական կահավորանք՝ հարմարեցված ձեր տարածքին ու կարիքներին։
Ներկայացնել ձեր գաղափարըՓայտե ժամացույցներ, դեկորատիվ և եզակի իրեր, որոնցում պահպանվում են փայտի բնական նախշն ու ջերմությունը։
Ներկայացնել ձեր գաղափարըՅուրաքանչյուր պատվերի համար առանձին ենք որոշում չափերը, նստատեղերի քանակը, համամասնությունները, երանգն ու մանրամասները։
Ներկայացնել ձեր գաղափարը

Գաղափարից մինչև պատրաստի աշխատանք
Սկզբում պարզում ենք՝ որտեղ և ինչպես է օգտագործվելու իրը, ինչ չափեր պետք է ունենա։ Այնուհետև համաձայնեցնում ենք հիմնական մանրամասները, պատրաստում ենք պատվերը և ձեռքով կատարում վերջնամշակումը։
Ուղարկեք տարածքի լուսանկարը, մոտավոր չափերը և նշեք՝ ինչ նպատակով եք ցանկանում օգտագործել իրը։
Պատրաստման ընթացքում ստուգում ենք համամասնությունները և ճշգրտում կառուցվածքային մանրամասները։
Հղկում ենք եզրերը, վերջնական տեսքի բերում երանգը և մակերեսը պատում պաշտպանիչ շերտով։
Մեր աշխատանքները
Wood 111-ի պատրաստած աշխատանքներից մի քանիսը՝ լուսանկարված պատվիրատուների տներում, այգիներում և մեր արհեստանոցում։ Բացեք լուսանկարը՝ տեսնելու ձևը, երանգն ու մանրամասները։
Պատվերի հարցում
Նշեք, թե ինչ եք ցանկանում պատվիրել, որտեղ եք այն օգտագործելու, ինչ մոտավոր չափեր են պետք և քանի հոգու համար է նախատեսված։ Կուսումնասիրենք ձեր հարցումը և կկապվենք ձեզ հետ։








